Դեղաբույսեր
Զաֆրան` արքաներին վայել գույնը. 168.am
Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։
Սոխուկի մաշկը բաց մոխրագույն է, չոր, ստորին գագաթից առանձնանում են բազմաթիվ արմատաթելիկներ։ Տերևները 6-9 հատ են, նեղ նշտարաձև, ի հայտ են գալիս ծաղկման ընթացքում։ Ծաղկակիր ցողունի հիմքը ծածկված է բաց կանաչավուն, թաղանթանման թեփուկների խիտ շերտով։ Յուրաքանչյուր ցողունի վրա աճում է 1 (երբեմն` 2) ծաղիկ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, բուրավետ, ծաղկաթերթիկները` բաց մանուշակագույն` մուգ և սպիտակավուն երկայնքային բծերով։ Ծաղկակոթունը շատ կարճ է, ծաղկապատն ունի կոնաձև կառուցվածք` նեղ, մինչև 10 սմ խորությամբ։ Ծաղկապատի հիմքից սկիզբ է առնում առէջը, որը գագաթային մասում բաժանվում է 3-6 փողանման բացվածք ունեցող հատվածների։
Հնագույն ժամանակներում առէջներն օգտագործվել են բուրավետ ներկ պատրաստելու համար` ներկել են կաշվեղեն և կտորեղեն։ Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի երկրների տիրակալները հագել են զաֆրանի գույնի` վառ ծիրանագույն-կարմիր կոշիկներ, իսկ ազնվականների կանայք` զաֆրանի գույնով ներկված զգեստներ։
Միջնադարում զաֆրանը լայն տարածում է ստանում` որպես ուտեստներին հաճելի գույն և բուրմունք հաղորդող համեմունք։ Անգլիայի Հենրի 8-րդ (1509-1547թթ.) արքան արգելում է օգտագործել զաֆրանը` որպես ներկանյութ։ Առէջները հավաքում են ձեռքով` հատիկ առ հատիկ, նոր բացվող ծաղիկներից, և անմիջապես չորացնում։ Ընդամենը մեկ գրամ զաֆրանի համեմունք ստանալու համար պետք է մշակել մոտ 200 ծաղիկ։ Հնուց հայտնի է «թանկ է` ինչպես զաֆրանը» ասացվածքը։ Միջնադարում զաֆրանը կեղծող հանցագործին այրել են խարույկի վրա կամ ողջ- ողջ թաղել։
Եվրոպայում 9-րդ դարից մշակվում է զաֆրան ցանովին (Crocus sativus), որը ներմուծել են արաբները։ Ներկայումս` քրքումը (crocus) մշակվում է նաև Ֆրանսիայի հարավում։ Զաֆրանի ընդամենը երկու «փողիկը» բավարար է, որպեսզի 3 լ ջուրը ստանա վառ ծիրանագույն երանգ։
Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին եգիպտացիները, բույսը նկարագրել են Հիպոկրատը և Ավիցենան։
Հայազգի նշանավոր բժշկապետ Ա. Ամասիացին գրել է. «Քրքում (զաֆրան) ամրացնում է սիրտը, բայց պետք է զգուշանալ չարաշահումից, քանի որ դրա մեծ չափաբաժինները վնասակար են (նույնիսկ` մահացու)։ Զաֆրանը թեթևացնում է շնչառությունը, միզամուղ է, ավելացնում է սեռական կարողությունը»։
ՀՀ բնական պայմաններում միջին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի տարածված են զաֆրան հրաշալի և զաֆրան Ադամի տեսակները։ Աճում են անտառների բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլուր։ Ադամի տեսակը ծաղկում է մարտ-մայիսին։ Զաֆրան հրաշալին ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Զգուշացում։ ՀՀ-ում, հատկապես հարավային շրջաններում տարածված է վայրի քրքումը (նույն ինքը` խոզ պանդրուկ, ձյունածաղիկ, նավրոս, սորնջան, շնդեղ)։
Առեղծվածային բույս է, բուսաճական յուրահատկությունն այն է, որ գարնանը հողից դուրս են գալիս տերևները, ամռանը բույսը դառնում է աննկատ, իսկ աշնանը ծաղկում է։ Ծաղիկը շատ նման է քրքումին, առէջները վեցն են։ Շնդեղը (Colchicum autumnale) նույնպես ունի բուժիչ հատկություններ, սակայն կարևոր է իմանալ, որ բույսի բոլոր մասերը թունավոր են։
Զաֆրանը պարունակում է խեժեր, գլյուկոզա, ճարպային թթուներ, մոտ 1 տոկոս եթերային յուղ, գլիկոզիդ կրոցին, B խմբի վիտամիններ, կարոտինային նյութեր։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ առէջներն ունեն օրգանիզմի էներգետիկ բալանսը կարգավորող հատկություն, ինչի շնորհիվ վերացվում կամ չեզոքացվում են` հատկապես տարիքի հետ օրգանիզմում կուտակվող «ազատ ռադիկալները», այլ կերպ ասած` զաֆրանն ունի արդյունավետ հակաօքսիդանտ հատկություն։ Առէջներից ստացված պատրաստուկները հնագույն ժամանակներից համարվել են օրգանիզմը երիտասարդացնող բալասան։
Առջէները ունեն նաև հակաբորբոքային, ցավազրկող, հակակարկամային, աշխատունակությունը բարձրացնող հատկություններ։ Բույսն ունի կիրառման մեծ ոլորտ. գլխացավի, աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարման, լյարդի, լեղապարկի, երիկամների հիվանդությունների, դաշտանային պարբերության խախտման, սեռական անուժականության դեպքում։ Կիրառվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, անեմիայի, բրոնխների ասթմայի, նյութափոխանակման խանգարման, կոնյուկտիվիդի, մաշկային ցանի (կորյակներ) բուժման համար, արագացնում է վերքերի սպիացումը։
Ըստ նորագույն տվյալների` զաֆրանի առէջներից ստացվում է դեղորայք, որը լավ արդյունքներ է ապահովում մի շարք հիվանդությունների համալիր բուժման ընթացքում. ուռուցքաբանական, նևրոզներ, երիկամների և միզապարկի բորբոքումներ, լեղու քանակության ավելցուկ։
Զաֆրանից ստացված պատրաստուկները մաքրում են լյարդը թույներից, իջեցնում են խոլեստերինի մակարդակը, վերականգնում են ուղեղի վնասված բջիջները։
Ժողովրդական դեղատոմսեր
Ստենոկարդիա. 1 թ/գ զաֆրանի մանրացրած առէջը 1 ժամ թրմեք 250 մլ զտված ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Բրոնխիտ. 1 թ/գ առէջը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Միզաքարային հիվանդություն. 100 գ գոլացրած մեղրի մեջ լուծեք 1 թ/գ զաֆրանի փոշիացրած առէջները։ Կերեք 1-ական թ/գ` նախաճաշից և ընթրիքից առաջ։
Միգրեն. Մանրացրեք 2-3 առէջ, խառնեք հալեցրած կարագի մի քանի կաթիլի հետ, ներմերսեք քթի ռունգերին` դիմային կողմից։
Լյարդի հիվանդություններ. 500 մլ սառը (նախօրոք չեռացնել) ջրի մեջ լցրեք զաֆրանի առէջի 3-5 փողիկներ և չամիչի 10-15 միջին չափի հատիկներ` 8 ժամ թրմեք։ Խմեք 100-150-ական մլ` օրը 5-6 անգամ (կարելի է պատրաստել օրը 2 անգամ` նույն չափաքանակով)։ Թուրմն ունի արյունը մաքրող հատկություն։
Աչքի հիվանդություններ. Խառնեք զաֆրանի առէջի փոշի և վարդաջուր (1։1)։ Քսեք կոպերին (1-2 կաթիլ)։
Կոնյուկտիվիդ. 1 թ/գ առէջը 20 րոպե թրմեք 200 մլ ջրում, դրեք թրջոցներ։ Թուրմը կիրառում են նաև չիբանի դեպքում։
Չոր մաշկի խնամք. Խառնեք հավասար քանակի մեղր, թթվասեր և փոշիացրած առէջ։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով` ունի խոնավացնող, փափկեցնող հատկություն։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն